Վերջնաժամկետ
05.10.2026
Եթե Դուք կազմակերպված եք, պատասխանատու և հաղորդակցվող, սիրում եք համակարգված աշխատանքը, կարողանում եք արդյունավետորեն կառավարել միաժամանակ մի քանի գործընթաց և կարևորում եք աշխատանքային միջավայրում ճշգրտությունը, բարեհամբույր հաղորդակցությունն ու համագործակցությունը, ապա Շիրակացու ճեմարանը փնտրում է հենց Ձեզ։
Մենք փնտրում ենք քարտուղար-ռեֆերենտի, որը պատրաստ է ապահովել վարչական և կազմակերպչական գործընթացների արդյունավետ իրականացումը, աջակցել ղեկավարությանն ու աշխատակիցներին և նպաստել Ճեմարանի առօրյա աշխատանքների սահուն կազմակերպմանը։
Ինչո՞ւ աշխատել Շիրակացու ճեմարանում
Մենք առաջարկում ենք ոչ թե պարզապես աշխատանք, այլ մասնագիտական միջավայր, որտեղ յուրաքանչյուր աշխատակից իր աշխատանքով նպաստում է կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը․
- Աշխատանք միջազգային կրթական համակարգում (IB, Round Square, CIS)
- Մասնագիտական զարգացման հնարավորություններ
- Համագործակցային մշակույթ՝ հիմնված վստահության, հարգանքի և փոխադարձ աջակցության վրա
- Նոր հմտություններ ձեռք բերելու և մասնագիտական փորձը ընդլայնելու հնարավորություն
Աշխատանքի նկարագրություն
Քարտուղար-ռեֆերենտը՝
- Կազմակերպում և համակարգում է առօրյա վարչական և կազմակերպչական աշխատանքները:
- Ընդունում, գրանցում և փոխանցում է մուտքային գրությունները, փաստաթղթերը և տեղեկատվությունը համապատասխան հասցեատերերին:
- Ապահովում է ելքային փաստաթղթերի պատշաճ ձևակերպումը և գրանցումը:
- Կազմակերպում և համակարգում է աշխատանքային հանդիպումները, խորհրդակցություններն ու գործնական քննարկումները:
- Ընդունում և փոխանցում է հեռախոսազանգերը, էլեկտրոնային նամակները և այլ հաղորդագրությունները՝ ապահովելով դրանց պատշաճ ուղղորդումը:
- Իրականացնում է փաստաթղթերի, գործավարության և արխիվացման հետ կապված աշխատանքները՝ պահպանելով սահմանված կարգերը:
- Պատրաստում է հանդիպումների և աշխատանքային քննարկումների համար անհրաժեշտ նյութերը:
- Վարում է համապատասխան գրանցամատյաններ, ցուցակներ և տվյալների բազաներ:
- Կազմակերպում է այցելուների և հյուրերի պատշաճ ընդունելությունը:
- Ապահովում է իրեն վստահված տեղեկատվության և փաստաթղթերի գաղտնիությունն ու պատշաճ պահպանումը:
- Կատարում է պաշտոնից բխող այլ վարչական և կազմակերպչական աշխատանքներ:
Մասնագիտական հմտություններ
- Փաստաթղթաշրջանառության կազմակերպման հմտություններ
- Ժամանակի և առաջնահերթությունների արդյունավետ կառավարում
- Միաժամանակ մի քանի առաջադրանք համակարգելու և դրանց կատարման ընթացքը վերահսկելու կարողություն
- Կազմակերպչական և վարչական գործընթացների արդյունավետ պլանավորման հմտություններ
Փափուկ հմտություններ
- Արդյունավետ հաղորդակցման հմտություններ
- Բարձր պատասխանատվություն և պարտաճանաչություն
- Արագ կողմնորոշվելու և փոփոխվող իրավիճակներին հարմարվելու կարողություն
- Թիմում համագործակցելու և կառուցողական հարաբերություններ ձևավորելու հմտություններ
- Շարունակաբար սովորելու, նոր գիտելիքներ և մասնագիտական հմտություններ ձեռք բերելու պատրաստակամություն:
Լեզուներ և ՏՏ հմտություններ
- Հայերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր)
- Անգլերենի լավ իմացություն
- Microsoft Office ծրագրային փաթեթի իմացություն
- Էլեկտրոնային հաղորդակցության և թվային փաստաթղթաշրջանառության գործիքներից օգտվելու հմտություններ
Պահանջվող որակավորում
- Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է գործավարության, հումանիտար կամ հարակից ոլորտներում
«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը գործունեության ավելի քան չորս տասնամյակի ընթացքում իրականացրել է «Շնորհալի երեխաների բացահայտման և նրանց կրթության կազմակերպման» հեղինակային ծրագիրը:
2014թ.-ից Միջազգային բակալավրիատի 3 ծրագրերով՝ կրտսեր (PYP), միջին (MYP), ավագ (DP), հավաստագրված միակ կրթահամալիրն է հանրապետությունում, իսկ 2022թ.-ից նաև Միջազգային դպրոցների խորհրդի (CIS) անդամ է: Ճեմարանը սաների, ուսուցիչների և ծնողների միասնական համայնք է, որտեղ բոլորն անընդմեջ սովորում և կատարելագործվում են՝ կարևորելով յուրաքանչյուրի լիարժեք ինքնադրսևորման համար բարենպաստ միջավայրի ստեղծումը և զարգացումը:
Դիմելու կարգը
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV)
[email protected] հասցեին: Նամակի թեմայի (subject) դաշտում
խնդրում ենք պարտադիր նշել այն աշխատանքի անվանումը, որի համար դիմում եք (
Քարտուղար-ռեֆերենտ):
Դիմելու վերջնաժամկետը՝ 05.10.2026
Նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
(Եթե մինչև 20.10.2026 Ձեզ հետ կապ չենք հաստատել, ուրեմն Ձեր թեկնածությունը չի դիտարկվել նշված աշխատանքի համար):
ՀՀ 0079, Երևան, Արտեմ Միկոյան փ. 35 Հեռ.: (+37410) 680102 Կայք: www.shirakatsy.am
Դիմել այս հաստիքի համար